ՀՊ անդամ. «Վարչության պետի նկատմամբ ոչ իրավաչափ որևէ գործողություն չի իրականացվել». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը հրապարակայնորեն մեղադրում է Լևոն Յոլ յանին՝ իր նկատմամբ կիրառվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ։ Քանի որ, ինչպես տեղեկանում ենք Հաշվեքննիչ պալատի կայքից, պալատի իրավաբանական վարչության աշխատանքները համակարգում է Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Ոսկանյանը, հենց նրան էլ դիմեցինք որոշ պարզաբանումների խնդրանքով։ Նախ՝ խնդրեցինք պարզաբանել, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք Մամիկոնյանի հանդեպ կիրառվում են ոչ իրավաչափ գործողություններ:
-Չեմ կարծում, որ պալատի իրավաբանական վարչության պետի նկատմամբ ոչ իրավաչափ որևէ գործողություն է իրականացվել. վերջինիս կողմից Հաշվեքննիչ պալատի նախագահ պարոն Լևոն Յոլյանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են:
Ինչո՞ւ, որովհետև վստահ կարող եմ ասել, որ պարոն Յոլ յանը, 2007 թվականից լինելով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, այնուհետև՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ, պատշաճ ու հարգալից վերաբերմունք է դրսևորել ինչպես Ա. Մամիկոնյանի, այնպես էլ մյուս աշխատակիցների նկատմամբ և հարգանք է վայելում պալատի աշխատակազմի կողմից, որը կարող են հաստատել թե՛ պալատի անդամները և թե՛ աշխատակիցները: Հետևաբար, ինձ համար միանգամայն անհասկանալի են Ա. Մամիկոնյանի պահվածքն ու անհարկի գործողությունները։
Պարո՛ն Ոսկանյան, բայց Արամ Մամիկոնյանը պնդում է, որ իրեն ապօրինաբար են զրկել պարգևատրում ստանալու իրավունքից, և դրանում մեղադրում է հենց պալատի նախագահ Լևոն Յոլ յանին։
Նախ՝ ուզում եմ ասել, որ պալատի աշխատակիցները տարիներ շարունակ չեն ունեցել պարգևատրման աղբյուր և միայն Լ. Յոլ յանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ պալատում ձևավորվեց խրախուսման ֆոնդ և սահմանվեց պարգևատրման կարգը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ա. Մամիկոնյանը վերջին անգամ պարգևատրում չի ստացել, ապա պետք է նշեմ, որ սահմանված կարգի համաձայն, վարչությունների պետերի պարգևատրումը կատարվում է պալատի համակարգող անդամի առաջարկությամբ՝ հաշվի առնելով ոչ միայն իրականացված հաշվեքննության արդյունքները, այլև պալատի կանոնակարգով վարչությանը վերապահված բուն մասնագիտական գործառույթների օպերատիվ և անթերի կատարումը:
Պետք է նշեմ, որ հատկապես վերջին ամիսներին որոշ իրավական փաստաթղթերի կազմման, եզրակացությունների ներկայացման կապակցությամբ Ա. Մամիկոնյանին տրված հանձնարարականները կատարվել են ձգձգումներով ու թերություններով: Այդ մասին խոսվել է մի շարք քննարկումների ժամանակ:
Իմ կարծիքով, վկայակոչված փաստերը հիմք են հանդիսացել պալատի նախագահի համար՝ իր լիազորությունների շրջանակում վերանայել պարգևատրումների վերաբերյալ ներկայացված առաջարկությունը և որոշել չպարգևատրել նրան:
Ես գտնում եմ, որ Ա. Մամիկոնյանը, ՎՊ նախագահին անհիմն մեղադրանք ներկայացնելով և անվանարկելով, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի բարձր հեղինակությունը հրապարակային հոլովման առարկա դարձնելով, ինչ-ինչ պատճառներով հետապնդում է մեկ նպատակ՝ հանրության շրջանում հնչեղություն տալ իր անձի կարևորության մասին:
- Արամ Մամիկոնյանը պնդում է նաև, որ Լևոն Յոլ յանը, ի պատասխան այն հարցին, թե ինչու ինքը չի պարգևատրվել, սպառնացել է իրեն ազատել աշխատանքից և դրա համար էլ նախաձեռնել է իրավաբանական վարչության լուծարման գործընթացը։ Դուք ի՞նչ գնահատական կտաք այս ամենին։
- Մեկ բառով՝ դա անհեթեթություն է։ Նախ, ինքն իրավաբան է և լավ գիտի, որ Հաշվեքննիչ պալատում որևէ մեկը չի կարող ստորաբաժանում լուծարել։ Պալատի կառուցվածքը հաստատում է 7 հոգուց բաղկացած պալատի անդամների կազմը: Պարոն Մամիկոնյանը լավ գիտի, որ Հաշվեքննիչ պալատում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, որոնց մշտապես մասնակցել է նաև անձամբ ինքը, սկսվել են դեռևս 2017 թվականի դեկտեմբերից՝ իմ և պալատի անդամ Գ. Մկրտումյանի նախաձեռնությամբ:
Ներկայումս այդ գործընթացը շարունակվում է: Այն, ինչ խոսք, միտված է էապես բարձրացնելու Հաշվեքննիչ պալատի գործառույթների արդյունավետությունը: Այդ նպատակով պալատում քննարկվել է այն հարցը, որ իրավաբանական վարչությունը այլևս հաշվեքննությամբ չպետք է զբաղվի, ուստի և ծագել է կառուցվածքային փոփոխության և օպտիմալացման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով նաև այն, որ նախկինում Վերահսկիչ պալատի իրավաբանական խնդիրները ապահովվում էին սկզբից՝ մեկ, այնուհետև՝ երկու իրավաբանների միջոցով, իմ անձնական կարծիքն այն է, որ զուտ իրավաբանական գործառույթների իրականացման համար նպատակահարմար է վարչության փոխարեն ունենալ 3-4 աշխատակիցներով բաժին՝ ներառյալ բաժնի պետը:
ից, ևս մեկ անգամ կոչ եմ անում ճիշտ գնահատել տեղի ունեցող գործընթացները և զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում