Օրմուզի նեղուցը «լուպայի» տակ
AnalysisՄերձավորարևեյան տարածաշրջանում իրավիճակային զարգացումների պակաս ընդհանրապես չկա: Այնտեղ գործընթացներն ու դեպքերը փոփոխվում են երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ: Պարսից ծոցում Իրանի ենթադրյալ ագրեսիայից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ հրապարակեց նոր ծրագիր, որ ստացավ «Սենտինել» անունը և ենթադրում է ԱՄՆ գործընկերների ներգրավում Օրմուզի նեղուցով անցնող նավերի անվտանգության ապահովման համար:
Իրականում, սակայն, հարցի վերաբերյալ կա ոչ այդքան պոզիտիվ վերաբերմուք Պարսից ծոցում դաշնակիցների, ԵՄ-ի կամ Ասիայի աջակցությունը ստանալու և նոր ռեսուրսներ ներգրավելու ԱՄՆ-ի կարողությանը, որն ուղղված է աշխարհի ամենաբանուկ ծովային ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Տրամաբանական է, որ ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը կմեծացնի ռիսկը, որ ամերիկացի զինվորականները կներքաշվեն կոնֆլիկտի մեջ, եթե Պարսից ծոցի երկրները ռազմական գործողություններ սկսեն Իրանի դեմ:
Նշվում է, որ Օրմուզի նեղուցով անցնող նավերի վրա կդրվեն տեսախցիկներ և այլ սարքեր, որ պիտի հետևեն Իրանի կողմից սպառնալիքին: Սակայն դեռևս հստակցված չէ, թե որ երկրներն են պատասխանատու տեսախցիկների տրամադրման ու տեղակայման, որ երկրները՝ նավերն ուղեկցելու համար: Չնայած ամերիկյան նախաձեռնությունը թույլ չի տա արմատապես փոխել իրավիճակը «միջադեպերի զսպման կամ կանխման տեսակետից» ապագայում, նշանակալից չափով լավ է ռազմական հարվածից:
Ընդգծենք, որ ամեն տարի միացյալ օպերատիվ-մարտավարական 150 խումբը վերահսկում է 27 միլիոն բարել նավթի փոխադրումը ծովային ճանապարհով Կարմիր ծովից Օմանի նեղուց, ներառյալ 3 հիմնական հանգուցակետերը՝ Օրմուզի նեղուցը, Բաբ էլ Մանդեբի նեղուցը և Սուեզի ջրանցքը: Օպերատիվ-մարտավարական 150 խմբում 33 երկրներ են՝ ներառյալ ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Հարավային Կորեան և եվրոպական մի քանի երկրներ: Այդ խմբում չկան Պարսից ծոցի երկրները: Կա նաև այլ միացյալ օպերատիվ-մարտավարական խումբ՝ 152, որի կազմում ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրներն են: Ինչու՞ նորից անիվ հնարել: Կարծես թե ԱՄՆ-ը վճռել է ամեն ինչ զրոյից սկսել, երբ արդեն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները և օգտագործում է:
Պարսից ծոցի գործընկերները, հավանաբար, կհամաձայնեն անհրաժեշտ տեսախցիկները տրամադրել: Բայց ի վերջո նրանք չեն կարողանա մեծ ներդրում ունենալ ծովային ներկայության կամ ուղեկցող ներուժի մեծացման առումով՝ գտնում են փորձագետները: Վասերը նշում է, որ Պարսից ծոցի շատ երկրներ, մասնավորապես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան, «լրջորեն անտեսում են իրենց սեփական ծովային ուժերի կառուցումը», փոխարենը՝ գնելով ինքնաթիռներ ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր արտասահմանում:
Նրանց զարգացածությունը, հնարավորություններն ու ներուժը բավականին ցածր են և պետք չէ սպասել, որ կկարողանան մեծ դեր խաղալ «Սենտինել» ծրագրում նավերի ուղեկցման տեսակետից: Հաշվի առնելով Պարսից ծոցի գործընկերների սահմանափակ հնարավորությունները՝ լիովին հավանական է, որ ԱՄՆ-ը դիմի եվրոպական երկրներին՝ մասնավորապես նրանց, որ արդեն մասնակցում են միացյալ օպերատիվ-մարտավարական 150 խմբին: Բայց դեռ պարզ չէ՝ ԵՄ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, հատկապես Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո: Երկրները, որ Իրանի հետ կանոնավոր բիզնես ունեն, ներառյալ եվրոպական ու ասիական դաշնակիցներին, համարում են, որ ԱՄՆ-ը քայլում է սայթաքուն ճանապարհով Վաշինգտոնի ու Թեհրանի լարվածության համապատկերում: