Թրամփը պատրաստ է ձեռք սեղմել Կիմ Չեն Ունի հետ
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին հրավիրել է հանդիպելու Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող գոտում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Թրամփը դա անվանել է ինքնաբուխ ժեստ: Նա «Թվիթեր»-ում գրել է, որ կարող է ձեռք սեղմել և բարևել Կիմ Չեն Ունին Հարավային Կորեա իր այցի ընթացքում:
Հյուսիսային Կորեան դա անվանել է շատ հետաքրքիր առաջարկ: