Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsՆավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 0,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 58,98 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,05 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,03 դոլարի:
Հուլիսի 1-ի սակարկությունների ժամանակ WTI տեսակի նավթի արժեքը մայիսի 23-ից առաջին անգամ մեկ բարելի դիմաց 60 դոլարից անցել էր: