Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անօրինականություն՝ օրենքի ուժով

Politics

Պարզվում է Արցախի Հանրապետությունում էլ կան կոռուպցիոն երևույթներ: Մասնավորապես, երբ վերջերս, Արցախի Ազգային ժողովը պատգամավորներին ներկայացրեց Հողային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը, խորհրդարանական քաղաքական ուժ հանդիսացող ՀՅԴ-ն, ինչպես նաև արտախորհրդարանական «Արդարություն» կուսակցությունը անհաշտ պայքար ծավալեցին նախատեսվող փոփոխությունների դեմ՝ որակելով այն կոռուպցիոն ռիսկեր պարունակող, պետության և ժողովրդի շահերը ոտնահարող քայլ:

«Արդարություն» կուսակցությունը մի քանի անգամ ֆեյսբուքյան իր էջում, ապա նաև բաց նամակով դիմեց Ազգային ժողովին, հանգամանորեն ներկայացնելով նախատեսվող փոփոխություններից բխող վտանգներն ու իր մտավախությունները: Անգամ փակ նամակով է դիմել Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների ղեկավարներին, կոչ անելով դեմ քվեարկել առաջարկվող փոփոխություններին, սակայն մեր տեղեկությունների համաձայն այն ոչ միայն անարձագանք մնաց, այլև նախատեսված փոփոխություններն ընդունվեցին:

Ամիսներ առաջ, երբ որոշ քաղաքական կուսակցություններ ահազանգում էին, որ հողային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, Արցախի ԱԺ «Հայրենիք» և «ժողովրդավարություն» խմբակցությունների անդամները ջանացել են ապացուցել հակառակը, իսկ թե որքանով էին նրանք արդարացի, բնականաբար ժամանակը ցույց կտա: Սակայն, պարզվում է, արդեն եկել է ժամանակը և արդեն ցույց է տվել, և ահա ինչպես:

Երեք տարի առաջ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում մոտ 45 հա վարձակալած հողատարածքում հիմնվել է պտղատու այգի: Պետական օժանդակության հաշվին տեղադրվել է կաթիլային ոռոգման համակարգ, որը մի քանի տասյակ միլիոն դրամ գումար է կազմել: Վարձակալած տարածքը սեփականաշնորհելու գայթակղությունը բավական մեծ է եղել, սակայն գործող օրենքը թույլ չի տվել 15 հա հողատարածքից ավել սեփականաշնորհել: Անհրաժեշտություն է առաջացել գործընթացը կազմակերպել և իրականացնել գործող օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

Սակայն, պարզվում է, Արցախցի հողատերերը հմուտ և բանիմաց մարդիկ են դուրս եկել: Իսկույն կարողացել են գտնել օրենքը շրջանցելու օպտիմալ տարբերակները, տարածքը բաժանել են երեք հոգու միջև, որոնք ընդհանրապես որևէ կապ չեն ունեցել Ուղտասար համայնքի հետ, յուրաքանչյուրին տրամադրել են 15-ական հեկտար, և այդկերպ անհրաժեշտ ատյանների թույլտվությունն ու համաձայնությունը ստանալու գործը գլուխ բերել: Այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ այդ 45 հեկտարի հասնող հողատարածքի հողատեսքը, ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ այսօր, կարգավիճակային փոփոխության չի ենթարկվել և շարունակում է մնալ որպես վարելահող:

Պազվում է, տարիներ առաջ անթերի մշակված Արցախի համայնքները գյուղամերձ լավագույն հողատարածքներից զրկելու կոռուպցիոն սխեման շարունակում է գործել նաև այսօր: Հարց է ծագում՝45 հեկտար վարձակալած անձը, անկախ նրանից ում միջնորդությամբ է ժամանակին հաջողացրել այդ գործարքը և ներկայում պետական ո՞ր այրի հովանավորությունից է օգտվում, արդյո՞ք ի զորու է մշակել այդքան տարածքը: Բացի այդ, տեղի բնակիչների կարծում են, որ այն մի կողմից ամբողջովին պետք է վերադարձվի Ուղտասարի համայնքին, իսկ համայնքն էլ իր հերթին պետք է հողը տրամադրի իր համայնքի անդամներին, դրանով իսկ լուծելով հողի իսկական մշակների համար շատ կարևոր մի հարց՝ հնարավորություն ստեղծելով, որ նրանք ապրուստի մշտական միջոց ունենան:

Արդյո՞ք, Արցախի պետական բարձրաստիճան այրերը, ելնելով ստեղծված իրավիճակից, կարո՞ղ են գոնե մեկ անգամ, նշված օրինակի դեպքում անտեսել ճարպիկ ունևորների շահերը, դեմքով շրջվեն դեպի գյուղացին և վճիռ կայացնեն գյուղական համայնքի և հասարակ մարդկանց օգտին: Առավել ևս, որ իրականում խախտվել է «Բազմամյա տնկարկների մշակության նպատակով վարձակալած հողերում ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգի հիմնադրած Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրաբանական անձանց պետության և հմայնքների սեփականության հողամասերի սեփականության իրավունքով անհատույց տրամադրման կարգը սահմանելու մասին»ԱՀ կառավարության 2019թ. մայիսի 23-ի N 395-ն որոշման կարգի 5-րդ կետը:

 

Գոհար Մինասյան

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education