Կարեն Անտոնյանը գրավել է երկրորդ տեղը
SportՉեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացել է Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել են 30֊ից ավելի երկրներ։
Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի հավաքականի մարզիկ Կարեն Անտոնյանը մինչև 80կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղը։
Առջևում նոյեբերին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին կմասնակցեն 100 երկրների լավագույն մարզիկները։