Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր Հայաստանում ինչո՞ւ է կառավարությունը շարունակում ՋՕԸ-ների ջրաղացին «ջուր» լցնել

Analysis

Այսօրվա՝ հուլիսի 4-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչպե՞ս են Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունները նախորդ տարիներին կուտակած հսկայական պարտքերից զատ նաև 2018թ.–ին միլիարդների հասնող պարտք կուտակել:

«Տարիներ շարունակ՝ յուրաքանչյուր տարեվերջին, ՋՕԸ-ները ՀԷՑ-ում կուտակված էլեկտրաէներգիայի պարտքը մարելու համար դիմել են բանկերին և ստացված գումարը փորձել են փոխհատուցել հաջորդ տարի կառավարությունից ստացած դոտացիայի գումարով։

Այսպես, ամեն տարվա սկզբին համակարգը մարել է նախորդ տարվա կուտակած պարտքը։ Այս տարի էլ բացառություն չի եղել, և մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամը ուղղվել է նախորդ տարվանից մնացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին զրոյական մեկնարկային կետից սկսելու համար»,-կառավարության նիստի ժամանակ նշեց Ս. Պապիկյանը:

Նախարարը հավելել է նաև, որ այդ գումարները ՋՕԸ-ներին հատկացվել են որպես ֆինանսական աջակցություն` ոռոգման համակարգի առողջացման համար, բայց, բնականաբար, նպատակին չեն ծառայել: Այս պահին ՋՕԸ–ների ընդհանուր պարտքը բանկին վարկի տեսքով կազմում է 6 մլրդ 941 մլն դրամ, որի 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտքն է, որը մարելու համար ՏԿԵ նախարարը կառավարությունից գումար խնդրեց:

Ըստ նախարար Պապիկյանի դա թույլ կտա, որ ՋՕԸ-երը հաջորդ տարի առանց պարտքի սկսեն աշխատել: Հարց է ծագում, սակայն, թե ինչու է մասնավոր ընկերությունների միջև կուտակված պարտքը փակելու հարցն իր վրա վերցնում կառավարությունը, երբ նույն ընկերությունները պետական միջոցներից ստացվող գումարները կրկին կարող են հին սխեմաներով հանգիստ փոշիացնել ու կրկին նորից պարտքեր կուտակել:

Ստացվում է, որ տասնամյակների ընթացքում մասնավոր ընկերությունների միջոցով կառուսելի մեխանիզմով պետբյուջեից լվացված գումարների հաշվին որոշ մարդիկ հարստացել են, իսկ վնասների բեռը մշտապես մնացել է սովորական հարկատուի ուսերին:

Նոր իշխանություններն այս ամենին վերջ տալու, համակարգային փոփոխության և պարազիտի վերածված սեփական ընկերությունները լուծարելու փոխարեն, փաստորեն, որոշում են կայացնում կոռուպցիոն սխեմաներ աշխատեղնողների ջրաղացին կրկին ջուր լցնել ու և՛ անցյալ տարվա, և՛ այս տարվա մասնավոր ընկերությունների կուտակած պարտքերը պետական բյուջեի հաշվին փակել:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ, որի պատասխանը, չգիտես ինչու չկա: Սա ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մասնավոր ըկերությունները ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, փաստացի, ի շահ պետության կայացման չեն աշխատելու: Նրանք միայն ի վիճակի են սեփական շահի ու գրպանի մասին մտածել, անվերջ «սայթաքելու» իմիտացիաներ հորինել, որպեսզի դրա դիմաց բյուջեից գումարներ կորզեն:

Այս տեսանկյունից հասկանալի չէ նաև, թե նոր Հայաստանում ինչո՞ւ է կառավարությունը փորձում անբարեխիղճ ՋՕԸ-ներին օգնել, երբ արդեն գիտի, թե ինչպես են գումարները լվացվում ու փոշիացվում, առավել ևս, երբ որևէ երաշխիք չկա, որ նույն սցենարները նորից չեն կրկնվի:

 

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor