Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չար­ժև­որ­ված տոն. վե­րա­բեր­մուն­քը ար­մա­տա­պես չի փոխ­վի. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանի տոնացույցում Սահմանադրության օրն է. քսանչորս տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը, որն, իհարկե, ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Մեծ իմաստով՝ 2015-ի սահմանադրական փոփոխությունները ծնել են որակապես նոր Սահմանադրություն, որը միայն ֆորմալ առնչություն ունի 24 տարի առաջ ընդունված փաստաթղթի հետ։

Այնուամենայնիվ, Սահմանադրության օրը, ինչքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանում ամենաոչպոպուլ յար տոներից մեկն է՝ չնայած այն հանգամանքին, որ երկրների մեծ մասում տոնացույցի երկու հիմնական իրադարձություններից մեկը հենց Սահմանադրության օրն է՝ Հանրապետության կամ Անկախության տոնի հետ միասին։

Ինչո՞ւ Հայաստանում չկա հանրային ակնածանք Սահմանադրության կամ այդ օրվա հանդեպ։

Այս հարցն ունի խորքային պատճառներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ամենակոնցեպտուալ սխալներից մեկը եղել է սահմանադրական հանրաքվեի մեկտեղումը 1995թ. խորհրդարանական ընտրությունների հետ։ Սահմանադրության ու վերջինիս նախագծի շուրջ ոչ միայն չձևավորվեց հանրային ու քաղաքական կոնսենսուս, այլ Հիմնական օրենքը դարձավ իշխանության և ընդդիմության հակադրության թիրախը։

Սրան հավելենք այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ընդունվեց իրավական տեսանկյունից վիճահարույց հանրաքվեի արդյունքում։ Այն պարագայում, երբ Սահմանադրությունն իշխանության համար քաղաքական գործիք էր, իսկ ընդդիմությունը վիճարկում էր դրա լեգիտիմությունը, դժվար է պատկերացնել, որ Հիմնական օրենքը ու դրա ընդունման օրը պետք է արժևորվեն հասարակության կողմից։

Սահմանադրության երկու փոփոխությունները՝ 2005 և 2015թթ., նույնպես եղել են քաղաքական կոնյուկտուրայի հետևանք, ու դարձյալ հանրաքվեի արդյունքները չեն ընդունվել հասարակության առնվազն մի մասի կողմից։ Նման իրավիճակում պարզ է, թե ինչու Սահմանադրության օրը տոնական չի համարվում մեր հասարակության կողմից

Հատուկ ուզում եմ անդրադառնալ 2015 թ.-ի հանրաքվեին, որը փաստորեն դարձավ Հայաստանում հեղափոխական զարգացումների պատճառ։ Բոլորի համար ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը կառավարման համակարգը փոխում է՝ իր իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Դժվար է ասել, թե ինչու հաջող ընթացք ունեցող գործընթացը տորպեդահարվեց, սակայն ակնհայտ է, որ հեղափոխությունը սահմանադրական կարգը վերականգնելու նախադրյալներ ստեղծեց, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ միանգամայն լեգիտիմ սահմանադրական գործիքների օգնությամբ։

Մյուս կողմից՝ Հայաստանի հետհեղափոխական իշխանության վարքագիծն ամենևին էլ չի նպաստում երկրում սահմանադրական մշակույթի ձևավորմանը։ Դեմոկրատիան ու ընտրական ինստիտուտները՝ ֆորմալիստական տեսանկյունից, վերականգնվել են, սակայն իշխանությունը շատ հաճախ տուրք է տալիս հեղափոխականությանը՝ անտեսելով իրավունքի գերակայությունը։

Օրինակ՝ ի՞նչ արժեք ունեն օրինական ընտրությունները, երբ երկրի ղեկավարը կարող է դատարանների մուտքերն արգելափակելու նախաձեռնությամբ հանդես գալ՝ դժգոհ մնալով կոնկրետ դատավորի կայացրած որոշումից։ Կամ դժվար բացատրելի է այն հանգամանքը, որ իշխանությունը ՍԴ շուրջ ճգնաժամ է հասունացնում՝ անտեսելով սահմանադրական կարգավորումները ու հիմնվելով սուբյեկտիվ ընկալումների վրա։ Նույնը վերաբերում է սեփականության իրավունքի հարցում իշխանության դիրքորոշումներին, որոնք դարձյալ չեն նպաստում սահմանադրական մշակույթի ձևավորմանը։

Վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են խոսակցությունները սահմանադրական փոփոխությունների ու նախագահական կառավարման համակարգին վերադառնալու մասին։ Եթե անգամ սահմանադրական նոր հանրաքվեն տեղի ունենա ֆորմալ ժողովրդավարության պայմաններում, Սահմանադրության նկատմամբ վերաբերմունքը դրանից արմատապես չի փոխվի, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ այն դարձյալ գործիք է մնում իշխանությունների ձեռքին՝ իրենց ընթացիկ օրակարգը սպասարկելու համար։ Մինչդեռ սահմանադրական փոփոխությունները պետք է ընդունվեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ՝ հանրային կոնսենսուսի պայմաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor