Բնակարան, արժեթուղթ ու դրամական միջոց՝ ռուբլիով. որքա՞ն է վարչապետի խորհրդականի ունեցվածքը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչապետի նորանշանակ խորհրդական Լևոն Մազմանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Լևոն Մազմանյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները բաժնում հայտարարագրված է շուրջ 38582 ԱՄՆ դոլար և շուրջ 1198649 ռուսական ռուբլի արժեթուղթ:
Լևոն Մազմանյանի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել է 75 000 ռուսական ռուբլի:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան: Լևոն Մազմանյանը վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի մայիսին: Ըստ կենսագրական տվյալների՝ մինչ այդ՝ 2018-2019 թթ., նա զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում