Էրդողանն առանց պաշտոնական պատճառաբանության պաշտոնանկ է արել Թուրքիայի ԿԲ ղեկավարին
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավարին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չի տրվել Մուրատ Չետինքայայի պաշտոնանկության համար, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի ապրիլից:
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ այն բխում է տոկոսադրույքների վերաբերյալ անհամաձայնություններից, կառավարությունը ցանկանում է նվազեցնել տոկոսադրույքները՝ տնտեսական աճին նպաստելու համար: