Հռիփսիմե Հակոբյանի լացն ու փախուստը. հայտնի զույգը նշում է ամուսնության 6–ամյակը
TVՀայտնի երգիչներ Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը նշել են իրենց ամուսնության տարեդարձը` 6 ամյակը։ Մարտին Մկրտչյանը Instagram-ի իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ «6 տարի միասին։ Ինչ լավ օր էր»։
Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկն ամուսնացել է 2013 թվականի հուլիսի 4-ին, երկար ժամանակ ընկերություն անելուց հետո: Մարտինի ու Հռիփսիմեի հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց կային, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները նրանք խնամքով թաքցրեցին անգամ նշանադրությունից հետո:
Հարցազրույցներից մեկում Մարտին Մկրտչյանը խոստովանել է, որ իրենք ամեն բան արել եմ, որ չհանրայնացնեն իրենց անձնական կյանքը։
«Մենք երբեք չենք ցանկացել հանրայնացնել մեր անձնական կյանքը: Ընկերության ընթացքում լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն հասկանում իրար և բաժանվում են, իսկ դա դառնում է լայն քննարկման թեմա:
Դրա համար ամեն ինչ գաղտնի ենք պահել: Հռիփսիմեին տեսել եմ հեռուստացույցով, այնուհետև գործնական առաջարկ եմ արել նրան, ու սկսել ենք միասին աշխատել: Բայց սկզբում նրան որպես քույր եմ ընդունել: Այնուհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղափոխվեց այլ հարթություն, և երկուսս էլ հասկացանք, որ մեր մեջ ավելին է, քան պարզապես ընկերությունը:
Նրա մարդ տեսակը ինձ համար բացառություն էր և շատ հետաքրքիր, թեև սկզբում նրան այլ աչքերով էի նայում: Չհասկացա` ինչպես ստացվեց, որ մեզ մոտ ընկերությունը վերածվեց սիրո»,–հարցազրույցներից մեկում պատմել է Մարտին Մկրտչյանը:
Անդրադառնալով սիրո խոստովանություն անելուն` Մարտինը պատմել է, որ Հռիփսիմեին սեր է խոստովանել ավտոմեքենայի մեջ։
«Մի օր Հռիփսիմեին ավտոմեքենայով տուն էի տանում և որոշեցի հենց այդտեղ խոստովանել, որ սիրում եմ իրեն: Արձագանքը եղավ այն, որ Հռիփսիմեն անսպասելիորեն լաց եղավ ու դուրս վազեց մեքենայից: Հաջորդ օրը էրեբունի Երևանի տոնակատարությունն էր, որին մենք էլ երկուսով մասնակցում էինք, ողջ համերգի ընթացքում անգամ միմյանց աչքերի մեջ չենք նայել, չգիտեմ՝ գուցե ամոթից»,- ասել է երգիչը:
Հռիփսիմե Հակոբյանն էլ հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ամուսնությունից հետո իրենց հարաբերություններում միայն դրական տեղաշարժեր են գրանցվել․
«Փոփոխությունն այն է, որ քո կյանքում սկսվում է նոր փուլ: Ամուսնությունից հետո մեր զգացմունքներում միայն դրական տեղաշարժեր են եղել։ Տարբերությունը, թերևս, այն է, որ քո սիրելիի հետ ապրում ես նույն հարկի տակ և կենցաղ վարում, բայց անգամ կենցաղը չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա»:
Ամբողջական նյութը՝ այստեղ