Վրաստանում ավտովթարի հետևանքով տուժած 3 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
SocietyՀուլիսի 7-ին Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 3-ը Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջը: Հրապարակման մեջ նշվում է նաև, որ տուժած քաղաքացիներից 2-ը՝ 12 և 16 տարեկան երեխաներ, տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մեկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր:
Երկու երեխան էլ գիտակից են, այս պահին անցնում են համապատասխան զննություն: