Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող մի շարք գործընթացներ իրենց ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչի վրա: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Դիտարկելով առարկայական խնդիրները, խոսելով այն արձագանքի ու անհրաժեշտ քայլերի մասին, որ պետք է աներ ՀՀ իշխանությունը՝ քաղաքագետը նշեց երկու մարտահրավերի մասին:

«Հայաստանի սահմանների մոտ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, որոնց մեր իշխանություններն այդքան էլ ադեկվատ չեն արձագանքում: Վրաստանում տեղի են ունենում հակառուսական բողոքի մեծ ալիքներ:

Ճիշտ է, դրանք ներքին որոշակի խնդիրներ են կարգավորում, Սահակաշվիլին ամեն կերպ փորձում է ռևանշի հասնել Իվանիշվիլու ուժի նկատմամբ, բայց, ամեն դեպքում, սա իրավիճակ է, որը կարող է ազդել Հայաստանի թե՛ տնտեսական համակարգի, թե՛ քաղաքականության վրա: Իրանի շուրջ ևս շատ լուրջ զարգացումներ կան: Իրանն ու ԱՄՆ-ն առճակատման նոր փուլ են դուրս գալիս, բայց թե ինչպիսին է մեր իշխանությունների արձագանքն այդ հարցում, հայտնի չէ: Ցավոք, հանրությունը ևս հետաքրքրված չէ այս խնդիրներով:

Ավելի շատ հետաքրքրվում են, թե ով է Հայկ Սարգսյանի (պատգամավոր-խմբ.) ընկերուհին, քան այն լուրջ խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք առկա են»,-նկատում է քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը, հղում անելով նաև մի շարք փորձագետների, ընդգծեց. «Այս փուլում շատ փորձագետներ նշում են, որ հիմա մի շրջան է, երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում փորձում է իրականացնել «բոլթոնյան ծրագիրը»: Այն վերաբերում է Իրանի գործոնի առհասարակ չեզոքացմանը մեր տարածաշրջանում: 

Ըստ որոշ փորձագետների, այդ ծրագրի շրջանակներում Իրանի տեղն ու դերը մեր տարածաշրջանում պետք է զբաղեցնի Թուրքիան, և ԱՄՆ-ի բոլոր գործողությունները վերջին շրջանում հենց դրան են ուղղված. ապակայունացվում են հարաբերություններն Իրանի հետ, լարված իրավիճակ է ստեղծվում Վրաստանում: Նշեմ նաև, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ծրագիրն իրականացնելու գործում ԱՄՆ-ի հիմնական գործընկերները Թուրքիան և Ադրբեջանն են:

Իրենց շատ մեծ դեր է տրված Իրանին չեզոքացնելու գործում, իսկ Ադրբեջանին, որպես բոնուս, ըստ որոշ փորձագետների, խոստացվել է Ղարաբաղը»:

Քաղաքագետը թվարկեց մի շարք իրադարձություններ, որոնց թվում էին Բոլթոնի այցը նաև Հայաստան, նրա հեռախոսազանգերը, թվիթերյան գրառումները, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումներին ամերիկացիների ցուցաբերած ակտիվությունը: «Մեծ հաշվով, մարդիկ շատ կոնկրետ գործողություններ են իրականացնում Իրանի չեզոքացման ուղղությամբ, իսկ Հայաստանն այս ամենի մասն է կազմում»,-ասաց նա՝ շեշտելով նաև մի շարք փորձագետների այն կանխատեսումների մասին, որոնց կարծիքով այս շրջանում Արցախի հարցում ստիպված ենք լինելու գնալ որոշակի տարածքային զիջումների՝ դրա դիմաց ստանալով որոշակի կոմունիկացիաներ:

«Եվ, հաշվի առնելով այդ ամենը, փոխարենը հայկական կողմը ճիշտ կողմնորոշվի և վարի կոմպլեմենտար քաղաքականություն, վերադառնում է Արցախյան հարցի կարգավոր ման մի տարբերակի , որը կար 1997-98թթ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության օրակարգի ձևավորմանը, այցերին ու նպատակային ուղղություններին, Բ. Մաթևոսյանն շեշտեց իշխանության կողմից «իզմերը» չընդունելու խնդիրը:

««Իզմերը» գաղափարախոսություններ են, որոնց դու հարում ես և ըստ այդ թեզերի ես կառուցում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունները: Եթե ունես որոշ գաղափարներ, մատնանշում ես տնտեսական, արտաքին հարաբերությունների զարգացման առաջնահերթություններն ու իրականացնում ես դրանք:

Քանի որ գործող իշխանությունը «իզմեր» չունի, այդ բացակայությունը, ինչպես նախկինում էի ասել, լցվում է «դատարկիզմով»: Օտարերկրյա այցերը գոնե երկրի ճանաչողության առումով դրական են: Բայց դրանք արդյունավետ են միայն այն պարագայում, երբ կան առաջնահերթություններ: Այսօր, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե իշխանության համար որոնք են այդ առաջնահերթությունները: 

Փորձել եմ մանրամասն հետևել պաշտոնական հաղորդագրություններին՝ դիտարկելով նաև վերջին այցերը, բայց անգամ այդ մակարդակով չտեսա, թե ի՞նչ է ներկայացվել, ի՞նչ ներդրումներ են փորձում ներգրավել, ո՞ր շրջանակների հետ են հանդիպել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորս էլ ուզում ենք, որ երկիրը զարգանա և ամեն այց իր նյութական ու առարկայական ազդեցությունն ունենա:

«Նախորդ իշխանություններին մերժում էին հենց այն պատճառով, որ առարկայական ազդեցություն չէր ապահովվում, որ հանրության կենսամակարդակը չէր բարձրանում: Ըստ իս, իշխանությունը հետևություններ չի արել նախորդ իշխանությունների ճակատագրից և կրկնում է նույն սխալները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում: Հայաստանի ռազմավարական, տնտեսական ու քաղաքական գլխավոր գործընկերը եղել է, կա ու շարունակելու է մնալ Ռուսաստանը:

Բայց երբ անգամ ռազմավարական գործընկերոջ հետ հայկական կողմը չի կարողանում ադեկվատ փոխհարաբերություններ հաստատել, ինչպես կարող է խոսք լինել, օրինակ՝ Վիետնամից կամ Սինգապուրից ներդրումներ բերելու մասին»,-նշեց քաղաքագետը՝ թվարկելով նշված քաղաքականության հիմքում առկա պատճառները:

«Մի քանի խնդիր կա, որոնք խանգարում են իշխանությանն ադեկվատ արձագանք տալ: Առաջինը փորձի պակասն է: Բացի այդ, իշխանությունների գործողություններում դիլետանտիզմի որոշակի էլեմենտներ կան: Մյուս պատճառն այն է, որ իրենք ճիշտ չեն ընկալում քննադատությունները, մինչդեռ իրականում պետք է լսել:

Մյուս խնդիրն այն է, որ թիմը պատկերացում չունի, թե ինչպես պետք է երկիրը զարգացնել: Թերթում հոդված գրելը մի բան է, երկիր ղեկավարելը՝ մեկ այլ բան: Ճիշտ կլինի լսել կարծիքները կամ թիմում ներառել մարդկանց, որոնք ունակ են ճիշտ որոշումներ կայացնել:

Կա ներառական իշխանական համակարգի գաղափար, ինչին այս իշխանությունը չի ձգտում: Վտանգավոր երևույթ է այն, երբ կառուցվում է եսակենտրոն իշխանություն, երբ ամեն ինչ կախված է լինում մեկ մարդու ցանկությունից ու նրա տրամադրության փոփոխությունից կարող է շատ բան փոխվել: 

Այս ամենի համադրումը՝ եսակենտրոնությունը, թիմի բացակայությունը, քննադատությանը ոչ ադեկվատ վերաբերվելը բերում են նրան, որ երկրի զարգացման տեսանկյունից առաջընթաց չենք տեսնում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

Քաղաքագետն ընդգծեց՝ այնպիսի տարածաշրջանում ենք, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգները գրեթե հավասարաչափ խնդիր են երկրի զարգացման համար. «Մենք խոսեցինք արտաքին մարտահրավերների մասին, բայց արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:

Քանի որ ներսում չեն գիտակցում երկրի զարգացման ուղին, այդ պատճառով մենք դրսում խնդիրներ ունենք: Իսկ ներսում ամենակարևոր խնդիրը հետևյալն է. երբ նախորդ տարի իշխանափոխություն եղավ, խոսվում էր նոր Հայաստանի կառուցման մասին:

Բայց մենք այսօր ոչ թե նոր Հայաստանի, այլ հին Հայաստանի հետ գործ ունենք. թե՛ կադրային քաղաքականության, թե՛ որոշակի քայլերի առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերադարձ է կատարվում դեպի ՀՀՇ-ական, լևոնտերպետրոսյանական իշխանական ժամանակահատված: Նիկոլ Փաշինյանի շուրջ կան մարդիկ, որոնց վրա առկա է «ՀՀՇ-ական», «լևոնական» պիտակը: Բացի այդ, իրենց քաղաքականությունը տանում են ոչ թե երկիրը զարգացնելու ուղղությամբ, այլ, ժողովրդական լեզվով ասած, փորձում են մուռ հանել նախկին իշխանություններից և կոնկրետ անձանցից: Ամենակարևոր խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով երկիրն է հետ գնում: 

Մենք կորցնում ենք զարգացման հնարավորությունները: Անգամ կադրային քաղաքականության առումով ենք վերադառնում 90-ականներ, ինչը բացասական երևույթ է: Սա պետք է գիտակցի նաև հանրությունը: Մարդիկ, որոնք իրենց քվեն տվել են Ն. Փաշինյանին, պետք է հասկանան, որ քվեն տալով նրան՝ իշխանության են բերել Լևոն ՏերՊետրոսյանի թիմին: Սա ներքին լուրջ վտանգ է, որը հղի է նաև արտաքին լուրջ խնդիրներով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts