Դոլարի փոխարժեքը նվազել է. արժեզրկվել է նաեւ եվրոն
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է 476.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.60 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 597.42 դրամ (նվազել է 0.47), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.56 դրամ (նվազել է 0.01 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 233.95 դրամ, ոսկի՝ 21,666.59 դրամ, պլատին՝ 12,643.63 դրամ: