Վալերի Լեոնտևը դեռևս մտադիր չէ հեռանալ բեմից. Ֆեդոտկինան հերքում է
CultureՌուս հայտնի երգիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևի մամուլի խոսնակ Տատյանա Ֆեդոտկինան հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի Վիտեբսկում տված մենահամերգը վերջինն էր երգչի համար և նա հեռանում է բեմից: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Վիտեբսկում տեղի ունեցած համերգը վերջինը չէր: Համերգներ են նախատեսված նաև դեկտեմբեր ամսին: Որևէ ելույթ չի հետաձգվելու կամ չեղարկվելու: Ընդհակառակը, սեպտեմբերին կավելանա ևս 6 համերգ, որոնք տեղի կունենան Ղրիմում, թեև Վալերի Յակովլևիչը դրանք չէր նախատեսել»,- հայտարարել է Ֆեդոտկինան:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Լեոնտևը դարձել է 70 տարեկան: Ավելի վաղ նշվում էր, որ երգիչը հիվանդության պատճառով մտադիր է չեղարկել համերգներն ու ավարտել կարիերան: