Աֆրիկայի Գավաթ․ Թունիսի հավաքականի ինքնագոլը սենեգալցիներին դուրս բերեց եզրափակիչ
SportՍենեգալի հավաքականը նվաճեց Եգիպտոսում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում սենեգալցի ֆուտբոլիստները լրացուցիչ ժամանակում պարտության մատնեցին Թունիսի հավաքականին՝ 1։0։
Հիմնական ժամանակում երկու թիմերի դարպասին էլ նշանակվեց 11 մետրանոց հարվածներ, սակայն արդյունավետ իրացնել ֆուտբոլիստներին չհաջողվեց։ 100-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Թունիսի հավաքականի պաշտպան Դիլան Բրոնը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Ալժիրի եւ Նիգերիայի հավաքականները։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
Սենեգալ - Թունիս՝ 1։0 (0։0, 1։0)
Դիլան Բրուն, 100, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Անրի Սեւե, 80 – Ֆերժանի Սասի, 75