Yerevan, 29.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվություն

ՀՀ Ազգային ժողովը իր աշխատանքները սկսեց սույն թվականի հունվարի 14-ին։ Այսօր լրացավ Սիփան Փաշինյանի պատգամավորական գործունեության 6 ամիսը։ Այսպիսով, ամփոփենք այս մի քանի ամսիների աշխատանքը։ Այս մասին Facebook-յան իր էջում մանրամասն հաշվետվություն է հրապարակել Սիփան Փաշինյանի օգնականը:

▪️Սիփան Փաշինյանը «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղիակն է։ Օրենքի նախագիծը քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
▪️Պատգամավորը, որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, հանդես է եկել որպես տարբեր օրենքի նախագծերի հարակից զեկուցող, թե՛ հանձնաժողովի նիստերի և թե՛ ԱԺ լիագումարի նիստերի ընթացքում։

▪️Պատգամավորը կազմակերպել է բազմամարդ քաղաքացիների ընդունելություն, հիմնականում՝ Տավուշի մարզում, որտեղից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Ընդունելություններ իրականացվել են նաև Երևանի և այլ համայնքների բնակիչների համար։

* Սիփան Փաշինյանին քաղաքացիները հիմնականում դիմում են այնպիսի հարցերով, որոնք լուծելը դուրս է պատգամավորի պարտականություններից, սակայն պատգամավորը արել է հնարավորինս, որ քաղաքացիներին անհանգստացնող խնդիրերը լուծում ստանան։ Ներկայացնում եմ դրանցից որոշները․

▪️Սահմանամերձ Կոթին արդեն սեփական կոմբայնն ունի։ Սա հնարավոր դարձավ Զարեհ Սինանյանի և Արման Վահանյանի շնորհիվ, ում պատգամավորը ներկայացրել է խնդիրը և քննարկումներից հետո լուծում է տրվել խնդրին։

▪️ Լուծվել է Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Կայանավան բնակավայրի լուսավորության հարցը։ Պատգամավորը դիմել է ներդրողների, ովքեր համաձայնել են տրամադրել իրենց օգնությունը, որ բնակավայրը ապահովվի լուսավորությամբ։

▪️Ակնաղբյուր համայնքը ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ, ձեռք էր բերել պայմանավորվածություններ, համաձայն որոնց, Ակնաղբյուր համայնքի 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգի հիմնակառուցման համար կազմվել է նախագծա-նախահաշվարկային ծրագիր։ 

Ըստ այդմ՝ ծրագրի նախահաշվային արժեքը կազմել էր 51 517 100 ՀՀ դրամ։ ՄԱԶԾ-ի կողմից արդեն կատարվել էր ներդրում 80%-ի չափով, գումարային տեսքով՝ 41 213 680 ՀՀ դրամ։ Համաձայն ներդրումային ծրագրերի՝ համայնքը պարտավոր էր գումարի 20%-ի չափով, տվյալ դեպքում 10 303 420 դրամով, մասնակցություն ցուցաբերել նշյալ ծրագրին, որպեսզի այն իրականանար։ Սակայն, Ակնաղբյուրի համայնքապետարանը չուներ նման ֆինանսական միջոցներ: 

Արտերկրում բնակվող հայ գործարարը չի մերժել Սիփան Փաշինյանի կողմից փոխանցված բնակիչների խնդրանքը և տրամադրել է համայնքին այդ գումարը։

▪️Խաշթառակ համայնքը ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, համաձայն որի Խաշթառակ համայնքի կենտրոնական փողոցներով պետք է անցկացվի էներգաարդյունավետ լուսավորություն, որի համար կազմվել է նախագծա-նախահաշվարկային ծրագիր։

Ըստ այդմ՝ ծրագրի նախահաշվային արժեքը կազմել էր 40 064 530 ՀՀ դրամ։ ՄԱԶԾ-ի կողմից արդեն կատարվել էր ներդրում 80%-ի չափով` 32 051 624 ՀՀ դրամ։ Համաձայն ներդրումային ծրագրերի՝ համայնքը պարտավոր էր գումարի 20%-ի չափով, տվյալ դեպքում` 8 012 906 ՀՀ դրամով, մասնակցություն ցուցաբերել նշյալ ծրագրին, որպեսզի այն կյանքի կոչվեր: Սակայն, ինչպես Ակնաղբյուրի դեպքում էր, Խաշթառակի համայնքապետարանը նույնպես չուներ նման ֆինանսական միջոցներ:

Ինչպես Ակնաղբյուրի, այնպես էլ Խաշթառակի դեպքում, արտերկրում բնակվող մեր տարբեր հայրենակից գործարարներ չեն մերժել Սիփան Փաշինյանի կողմից փոխանցված Խաշթառակի բնակիչների խնդրանքը և տրամադրել են համայնքին այդ գումարը։

▪️ Սարիգյուղ և Ծաղկավան համայնքերի բնակիչների համար ձեռք է բերվել կոմբայն, որը որոշակիորեն թեթևացրել է բնակիչների աշխատանքը և առիթ է հանդիսացել չմշակվող գյուղատնտեսական հողերի մշակման համար։ Այս ծրագիրը իրականություն դարձավ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը իր վրա վերցրեց ծախսերի 80%-ը, ինչպես նաև պատգամավորի կողմից ծրագրում ներգրավված հայ ներդրողների, ովքեր իրենց վրա վերցրեցին ծախսերի 20%-ը, որի հնարավորությունը համայնքը չուներ։

▪️ Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք: Խոսքը Իջևանի սիրտը համարվող հայտնի նախկին հյուրանոցի մասին է, որը կդառնա բնակելի շենք: Սիփան Փաշինյանի հետ երկար բանակցությունների արդյունքում, արտերկրում բնակվող հայտնի գործարար Անդրանիկ Ղազարյանը որոշեց վերակառուցել այն, առաջին հերթին հաշվի առնելով այդ շենքի կարևորությունը և նշանակությունը Իջևանի քաղաքի համար:

▪️ՀՀ Կառավարության կողմից «Հրատապ» ծրագրերի շրջանակներում նախատեսված է Զորական բնակավայրում կառուցել պոմպակայան, որի արդյունքում «Լոռի Բերդ» համակարգով Զորական բնակավայրին կմատակարարվի խմելու ջուր։ Այդ ծրագրի համար Կողբ համայնքը որպես նախագծի արժեք վճարել է 1 մլն ՀՀ դրամ, սակայն որպես ծրագրի ներդրում հարկավոր է ևս 1 մլն ՀՀ դրամ։ Անհրաժեշտ գումարի մյուս մասը՝ 1 մլն ՀՀ դրամ հայթայթելու համար ինձ էր դիմել համայնքի ղեկավարը։ խնդրանքը փոխանցել եմ արտերկրում բնակվող հայ գործարարներից մեկին, ինչի արդյունքում փոքր ներդրումով կիրականանա խոշոր ծրագիր, որի շնորհիվ մի քանի բնակավայրերի խմելու ջրի խնդիրը կլուծվի։

▪️Տավուշի մարզի Իջևան քաղաքի շենքերից մեկի տանիքը երկար տարիներ չէր վերանորոգվել, որն իր լրջագույն վնասն էր հասցնում ամբողջ շենքի սեսմակայունությանը։
Արտերկրյա գործարար Անդրանիկ Ղազարյանին խնդիրը ներկայացնելուց հետո վերանորոգումը չուշացավ։

▪️ Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ այլ ներդրումային ծրագրերի իրականացման համար, որոնց մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Competition