Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 476.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.43 դրամ (նվազել է 1.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 590.89 դրամ (նվազել է 2.60), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.58 դրամ (նվազել է 0.02 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 235.82 դրամ, ոսկի՝ 21,596.39 դրամ, պլատին՝ 12,928.58 դրամ: