Yerevan, 10.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Ներքին Խնձորեսկի դպրոցը և մանկապարտեզը փակման վտանքի տակ են, կան նաև այլ լուրջ խնդիրներ

Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրացրել է Ներքին Խնձորեսկի բնակչության ամիսներ շարունակ ծագած, սակայն Կառավարության և այլ պետական մարմնի կողմից պատշաճ ընթացք չտրված հարցը:
Առաջին հայացքից փոքր, սակայն պետական և հանրային նշանակության առումով այսօրվա մեր խնդիրների մեջ առաջին տեղերից մեկը զբաղեցնող այս խնդրի մասին հանրությանը իրազեկելու համար հարկ ենք համարում ներկայացնել որոշ մանրամասներ:
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքը փոքր է՝ ընդամենը 36 տնտեսություն ունի և հիմնվել է 1983 թվականին Հայաստանի հարավ-արևելյան սահմանները ամրապնդելու համար: Դեռևս Դեմիրճյանի օրոք հենց նրա անմիջական պահանջով գյուղը հիմնվել էր՝ ադրբեջանական սահմանին մոտիկ լինելու, հողամասերն ընդլայնելու և հայկական նոր բնակավայր ստեղծելու՝ հեռահար ստրատեիգիական, ազգանվեեր և պետական նպատակներով: Համայնքը նախկինում սահմանամերձ էր և բնակիչները անցել են պատերազմական դժվարությունների միջով: Այդ դժվար օրերին ադրբեջանական օմոնին մի քանի անգամ հաջողվել էր մուտք գործել Ներքին Խնձորեսկ, սակայն, իսկական Ներքին Խնձորեսկցին երբեք չի լքել իր տունը: Նույնիսկ կանայք են զենք բռնել և պաշտպանել իրենց տունն ու իրենց երեխաներին: Գործում էր և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը:
​Թվում է՝ այս փոքրիկ հողակտորի վրա ապրող շինարար ու ստեղծագործ ժողովրդին այլ բան հարկավոր չէ արարելու և գյուղը շենացնելու համար: Բայց երբեմնի համառ ու նպատակասլաց ժողովուրդը թողնում ու հեռանում է համայնքից: Եվ դա անում է իշխանության անտարբերության ու անգործության պատճառով:
​Տարիների ընթացքում համայնքում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել: Այդ խնդիրների լուծման համար իշխանական ոչ մի օղակ որևէ միջոց չի ձեռնարկել՝ չնայած որ համայնքի բնակիչները հաճախակի բարձրաձայնել են այդ խնդիրների մասին: Ճիշտ հակառակը. տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մակարդակով ամեն ինչ արվել է, որպեսզի համայնքի հիմնախնդիրները չլուծվեն՝ նպատակ ունենալով գյուղը հասցնել ծայրահեղ աղքատության մակարդակի, որպեսզի բնակիչները «կոպեկներով» վաճառեն իրենց վարելահողերն ու բնակարաններ: Դա նրան հաջողվել է ու կհաջողվի, եթե ստեղծված լարված վիճակում գյուղի բնակչությունը շարունակի մնալ ՀՀ իշխանություններից կողմից անտարբերության մեջ:
Այսօր համայնքի դպրոցը և մանկապարտեզը փակման վտանքի տակ են՝ բնակիչների արտագաղթի պատճառով: 1991թվականից ի վեր ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա Ներքին Խնձորեսկ համայնք չի այցելել: Պատճառը երևի կայանում է նրանում, որ Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին համայնքապետերից ոչ մեկը համայնքում չի ապրել և համայնքի հոգսերով ապրել չէր կարող: Ավելին, չնայած որ համայնքի ղեկավարները ժամանակ առ ժամանակ փոխվել են, միևնույն է, համայնքի ղեկավուրումը իրականացվել է մեկ անձի կողմից: Դա Մարտուն Արզանյանն էր, ով ամեն կերպ խոչընդոտել է Ներքին Խնձորեսկ համայնքի շենացմանը: Իմիջիայլոց, Մարտուն Արզանյանի ընտանիքը Ներքին Խնձորեսկ համայնքի միակ ընտանիքն էր, որը արցախյան ազատամարտի ժամանակ լքել էր համայնքը և նույնիսկ Հանրապետությունը: Արցախյան ազատամարտից հետո Մարտուն Արզանյանին հաջողվել է ապօրինի և բնակիչների վստահությունը չարաշահելով իր տնօրինության տակ վերցնել նախկին սովխոզի գույքն ու հողատարածքների մեծ մասը: 25 տարուց ավելի է, ինչ Մարտուն Արզանյանը տնօրինում է այդ հողատարածքներն ու գույքը: Այդ տարիների ընթացքում Մարտուն Արզանյանը քանդել ու ավիրել է համայնքում առկա բոլոր օժանդակ շինությունները և չբավարարվելով դրանով՝ 2004-2005 թվականներին քանդել ու վաճառել է համայնքային հողերի ոռոգման ցանցը և տարիներ շարունակ համայնքի բնակիչներից գանձել ջրովի հողերի վարձավճար և այդպես շարունակ:
​Ներքին Խնձորեսկ համայնքը ունի 474հա վարելահող, որ մոտ 60% և ավելին տնօրինում է Մարտուն Արզանյանը: Այդ հողատարածքների մեծ մասը Մարտուն Արզանյանը անօրինական աճյուրդների միջոցով հատկացրել է իր ընտանիքի անդամներին ու բարեկամներին:
Իսկ եթե հարցին բարոյական կողմից նայենք, ապա գոնե այդ գումարներից որևէ դրամ Մարտուն Արզումանյանը կարող էր ներդնել համայնքի շենացմանը: Եթե հարցնեք նրան, թե ինչ է արել այս տարիների ընթացքում, պատասխանը միայն մեկը կլինի: Գյուղի մանկապարտեզը, դպրոցը գտնվում են անմխիթար վիճակում, գյուղը չունի երեխաների և մեծերի հավքավելու գոնե մի վայր, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել որևէ միջոցառում, անգամ գյուղացիների հողերից հնձած խոտը նա չի վաճառել իր գյուղացիներին, և այն վաճառել է այլ գյուղացիների ու այդպես շարունակ: Մի՞թե այդքան ագահ ղեկավարը դեռ պետք է շարունակի տնօրինել գյուղի հողերը և համառորեն պայքարում է: Դե, իհարկե, տարեկան մոտ 100.000 դոլար գումար եկամույտ կորցնելը հեշտ չէ:
Այս խնդրի համար բազմիցս համայնքի բնակաիչները դիմել են համապատասխան մարմիններին, բայց ապարդյուն: Քրեական գործ է իբրև հարուցվել, սակայն որևէ պատշաճ ընթացք չի տրվում, քանի որ այդ գործով պետք է իրականում զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Վերջին անգամ Ներքին Խնձորեսկցիները 2019 թվականի փետրվար ամսին համայնքով գրավոր դիմել են Գորիսի համայնքաապետին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմումը ստորագրել են համայնքում փաստացի բնակվող գրեթե բոլոր չափահաս բնակիչները (96 չափահաս բնակչից 89 բնակիչ, միայն մեկ ընտանիք չի մասնակցել դիմումին, որը այսպես ասած նախկին գյուղապետի բարեկամն է և գերադասում է չեզոքություն
Այս խնդրի համար բազմիցս համայնքի բնակաիչները դիմել են համապատասխան մարմիններին, բայց ապարդյուն: Քրեական գործ է իբրև հարուցվել, սակայն որևէ պատշաճ ընթացք չի տրվում, քանի որ այդ գործով պետք է իրականում զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Վերջին անգամ Ներքին Խնձորեսկցիները 2019 թվականի փետրվար ամսին համայնքով գրավոր դիմել են Գորիսի համայնքաապետին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմումը ստորագրել են համայնքում փաստացի բնակվող գրեթե բոլոր չափահաս բնակիչները (96 չափահաս բնակչից 89 բնակիչ, միայն մեկ ընտանիք չի մասնակցել դիմումին, որը այսպես ասած նախկին գյուղապետի բարեկամն է և գերադասում է չեզոքություն պահպանել):
Կրկին անգամ որևէ արձագանք չեղավ:
Անտարբերությունից ելնելով՝ 2019 թվականին հունիսի 4-ին համայնքի բնակիչները համախմբվելով թույլ չտվեցին Մարտուն Արզանյանին կատարել բերքահավաք, որի պատճառով համայնքի բնակիչներից թվով ավելի ոստիկաններ էին բերվել Ներքին Խնձորեսկ, որոնք վախեցնում և ահաբեկում էին բնակիչներին՝ առանց փաստաթղթերի փորձելով ապահովել Մ. Բուդաղյանի կողմից բերքահավաքի աշխատանքները: Նշենք նաև, որ Գորիսի ոստիկանական բաժանմունքում ամեն ինչ արվեց, որպեսզի խնդիրը մարզի սահմաններից դուրս չգա, դրանով նաև խոչընդոտելով խնդրի արդարացի լուծմանը: Սակայն երբ բանը հասավ նրան, որ նա պետք է ապացուցեր, որ այս կամ այն հողամասն իրենն է, վերջինս չկարողացավ ցույց տալ գեթ մեկ օրինական հատակագիծ, որտեղից հնարավոր կլիներ որոշել, թե որն է իր հողամասը: Դրանից հետո Ոստիկաններն էլ հասկացան, որ չունեն օրինական հիմք՝ վերացնելու խոչընդոտները և այդպես գյուղացիները ապահովեցին իրենց հողամասերի բերքահավաքը:
Սակայն այս իրավիճակը խիստ վտանգավոր և լարված լինելով՝ ոչ ոքի չի հետաքրքրել, չի հետաքրքրում նաև այսօր, որևէ պաշտոնյա, այդ թվում՝ վարչապետը կամ նրա ներկայացուցիչը չի այցելել ու չի հետաքրքրվել նշված խնդիրներով, մի ամբողջ գյուղի հայապահպան նպատակներով իրացվող իրավունքների պաշտպանությամբ:
Եվ միայն պատգամավորի բարձրացրած հարցից հետո Տարածքային կառավարման նախարարը, երևակայի նախապես իրազեկված լինելով, սակայն մարտ ամսից սկսած չգիտես ինչու միջոցներ չձեռնարկելով, միանգամից ընդունեց հարցի լուծման անհրաժեշտությունն ու խոստացավ մեկ ամսվա մեջ ստուգել այդ ամենի օրինականություն:
Այստեղ հարց է ծագում՝ ու՞ր էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները, որոնք ընտրվել են Սյունիքի մարզից և նրան գյուղը գրեթե 100 տոկոս ձայն էր տվել, արդյո՞ք այստեղ հարցեր չկան, որոնց պետք է տրվեն պատասխաններ և պատասխանները պետք է տրվեն ոչ միայն հանրությանը, այլ՝ նաև հենց իրենց կուսակից ընկերներին՝ ի դեմս վարչապետի, ինչու Խորհրդարանի ձևավորման պահից սկսած լռել են այդ մասին, իսկ մարտ ամսից սկսած, երբ գյուղը դիմել է Վարչապետին, որևէ միջոց չեն ձեռնարկել ու գոնե մեկ անգամ չեն այցելել Ներքին խնդձորես, չեն հանդիպել բնակիչների հետ, արդյո՞ք Խորհորդարանը նրանց համար միայն սեփական շահերի համար է և նրանք պետք է լինեն կտրված խողովրդից:
Այպսիսի մի օրինակով հարցին մոտիկանանք՝ բազմաթիվ բացասական կարծիքներ են հնչում Մանվել Գրիգորյանի կողմից Էջմիածնում կատարված անօրինականությունների հետ կապված, վերջերս բացահայտվել են նաև նրա հեկտարներով հողամասերի մասին տեղեկությունները և այդ իրավիճակում Գրիգորյանը, ի տարբերություն Մ. Արզանյանի, որոշել է նվիրատվությամբ այդ հողամասը հանձնել պետությանը՝ ժողովրդին, գիտակցելով, որ դա միայն իր սեփականն ու օրինական սեփականությունը հանդիսանալ չէր կարող: Ինչն է խանգարում Մ. Արզանյանին այդ նույնը անել՝ գոնե հասնել Մ. Գրիգորյանին, եթե իհարկե չունի հովանավորներ ու հարցեր չի լուծել, թեպետ իշխանությունների այս ընթացքում պասիվությունն ու այդ հարցին որևէ լուծում չտալը միայն կարող է վկայել դրա մասին, իսկ հակառակի մասին վկայող գործուն քայլեր ժողովորդը դեռ չի տեսնում (տեսնենք Պապիկյանի հանձնանարությունը ի՞նչ ընթացք կտա, կհաստատի այս վարկածը, թե՝ կհերքի, չնայած մինչ օրս գործուն ոչ մի քայլ չի կատարվել): Ինչպես պետք է նա հիմնավորի, թե այդ ինչպես է ստացվել, որ լինելով համայքնի ղեկավար՝ Մ. Արզանյանը ձեռք է բերել ամբողջ գյուքի 60տոկոս հողամասից ավելին:

Ներքին խնձորեսկի ողջ ժողովուրդը, նշենք՝ ՈՂՋ բնակչությունը խնդրում է բոլորից՝ Հասարակական կազմակերպություններից, լրատվական միջոցների և այլ մարմիններից այս հարցը պահել ուշադրության կետրոնում, հատկապես, երբ լարված իրավիճակի երկրորդ փուլն է հասունացել (հողամասերում հունձն է սկսվել ու կրկին բնակչությունը ոտքի է կանգնել ու կրկին արգելում է Մ. Բուդաղյանին մուտք գործել որևէ հողամաս) և վստահ է, որ ուսումնասիրությունների, ստուգումների արդյունքում <<Ասպարեզ>> կազմակերպության և Մ. Բուդաղյանի օրոք կատարած աշխատանքների ոչ մի օրինական բան չի կարող բացահայտվել, վստահ է, որ համայնքին պատճառված վնասները կլինեն ահռելի և դրանից հետո ՀՀ վարչապետին ճիշտ կզեկուցվի ու վերջինս, հույս ունեն, մի օր կզբաղվի այս խնդրով, չէ՞ որ այսօր մի ամբողջ գյուղ զրկված է իր հողից, հակառայկ դեպքում՝ չի լինի այն գյուղացին, որի աշխատավոր ձեռքերը Հայրենիքն ու Վարչապետը կարող են <<համբուրել>>, ինչպես իր բանաստեղծության մեջ նշել էր հենց ինքը Վարչապետը, ում գյուղի ողջ բնակչությունը 100 տոկոս ձայն էր տվել՝ առանց մի պահ կասկածելու ու համոզված լինելով ապագայում այս խնդիրների վերջապես լուծման հարցում Ղեկավարի իրենց կողքին լինելու հարցում:

Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old Yerevan