Սատկած ձիու մսից՝ երշիկ
EconomicsՊարզվում է, երշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունները երշիկի պարունակության մեջ ինչ ասես խառնելուց բացի նաև սատկած ձիու միս են օգտագործում:
Լրագրողների հետ զրույցում ֆերմեր Տիգրան Եղոյանը պատմել է, որ ականատես եղել մի ահավոր երեւույթի.
«Ես ականատես եմ եղել, թե ինչպես էս շոգին, մեկ օր առաջ սատկած ձին մարդը մորթել է: Հարց եմ տվել` ուր եք տանում, ասել է երշիկի ցեխ, իսկ երշիկն ո՞վ է ուտում, մեր հասարակությունը»,- ասաց Տ. Եղոյանը:
Պարզվում է, որ օսլա, սոյա և այլ հավելումներով երշիկներ պատրաստելը դեռ վերջը չէ: Երշիկեղենի միջոցով նաև սատկած անասունի միս է հրամցվում, որը իրականությունից անտեղյակ սպառողը տանում է տուն ու մտածում, թե անվտանգ երշիկ է ուտում: