Համանախագահները մտադիր են մոտ ժամանակում այցելել տարածաշրջան
International newsՀամանախագահները մտադիր են մոտ ժամանակում այցելել տարածաշրջան, բայց այցի ժամկետը դեռեսւ ճշտված չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է APA-ի հարցին տված պատասխանում:
«Սոչիում տեղի ունեցած քննարկումները շարունակելու համար հակամարտության խաղաղ կարգավորման գծով բանակցություններն առաջ տանելու նպատակով նախագահները կարող են աշնանը հանդիպել: Համանախագահները պատրաստ են ուժերի ներածին չափ աջակցել բանակցություններում առաջընթացի հասնելու համար: Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները եւս պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունը իրենց պետությունների օգտին չէ: Հուսով եմ, որ մարդիկ կողմ են խաղաղությանը», -ասել է Ուորլիքը: