Ինչպես մաքրել լյարդը չամիչի օգնությամբ
LifestyleՉամիչն արժեքավոր մթերք է նյարդային համակարգը հանգստացնելու և քունը լավացնելու համար։
Չամիչի ամեն մի հատիկը, չնայած իր փոքրիկ չափերին, արժեքավոր, անհրաժեշտ ու օրգանիզմի համար չափազանց առողջարար նյութեր է պարունակում։
Չամիչի օգտակար հատկությունները բացատրվում են թարմ խաղողի առողջարար լինելու փաստով, սակայն արժեքավոր նյութերը դրանց մեջ 10 անգամ ավելի շատ են, քան թարմ խաղողի հատիկներում։
Չամիչն ամրապնդում է նյարդային համակարգն ու լավացնում քունը շնորհիվ վիտամին B-ի խմբերի մեծ քանակության։ Այն կարելի է օգտագործել որպես հանգստացնող միջոց, որը կհանի մարմնի լարվածությունն ու հոգնածությունը։

Լյարդի մաքրման ու թունամաքրման գործընթացը չամիչի միջոցով ամենաարդյունավետ միջոցներից մեկն է օրգանիզմի բուժման ու քրոնիկական հիվանդություններից ազատվելու համար, չէ՞ որ հենց օրգանիզմի՝ շլակներով ծանրաբեռնվածությունն է խանգարում դրա ինքնավերականգնման մեխանիզմի աշխատանքին, ինչպես նաև զգալիորեն նվազեցնում դեղորայքի ու ավանդական բժշկության բաղադրատոմսերի ազդեցությունը։
Չամիչի օգնությամբ լյարդի մաքրման մեթոդը

Անհրաժեշտ է մի բուռ չամիչը լավ լվանալ ու շոգեխաշել եռացող ջրի վրա, որից հետո լցնել բաժակի մեջ՝ վրան ավելացնելով նախապես եռացրած ու սառեցված ջուր։ Եվ մեկ օր այն պետք է թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
Խորհուրդ է տրվում օգտագործել այն արդեն հաջորդ օրվա առավոտյան։ Անհրաժեշտ է խմել թուրմն ու ուտել չամիչները։
Այս բուժիչ միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել մեկ ամիս՝ շաբաթական մեկից երկու անգամ։
Անհրաժեշտ է, որ այդ ամսվա ընթացքում Ձեր սննդակարգում հնարավորինս շատ բանջարեղեն ու միրգ ավելացնեք, հատկապես այնպիսիները, որոնք հարուստ են մանրաթելերով (խնձոր, բանան, նարինջ, չրեր, գազար, բազուկ, կաղամբ), ինչպես նաև պետք է հնարավորինս շատ սովորական ջուր խմեք։
Շարունակությունն՝ այստեղ