Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է
International newsՎրաստանի սևծովյան ափերին փոթորիկի պատճառով լողալն արգելվել է: Ուժեղ քամուն զուգահեռ նաև կարճատև անձրևներ են, հայտնում է Aliq-ը:
Արդեն հինգերորդ օրն է՝ ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված: Փրկարարները ենթադրում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով լողալը կարգելվի մինչև ամսվա վերջ:
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հիդրոգրաֆիկ ծառայության տվյալներով՝ այս ընթացքում Սև ծովի փոթորիկը կհասնի 4 բալի ու կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:
Ըստ օդերևութաբանների՝ այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կազմելու է 25 աստիճան: