Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ
SocietyԱյսօր Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի վերջնամասում բախվել են Москвич մակնիշի 34 VL 637 համարանիշի և Ford Transit մակնիշի 22 LL 457 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Ford Transit-ը կորցրել է կառավարումն ու բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ford-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանության աշխատակիցները: