«Տավուշ ՋՕ»-ի աշխատակիցները 4 ամիս աշխատավարձ չեն ստացել
SocietyՀուլիսի 22-ին «Տավուշ ՋՕ»-ի աշխատակիցները հերթական բողոքի ակցիան իրականացրեցին: Անձնակազմը՝ մոտ 100 աշխատակից, արդեն 4 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Տավուշ ՋՕ»-ի պետ Գագիկ Վերանյանի հետ, ով նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու մինչև հիմա աշխատավարձ չեն ստացել, բայց ավելացրեց, որ իրենց տեղեկացրել են, որ մոտ օրերս կստանան ապրիլ-մայիս ամիսների աշխատավարձը, իսկ մյուս 2 ամսվա՝ հունիս-հուլիս ամիսների աշխատավարձը թե երբ կստանան, Վերանյանը տեղյակ չէր:
Կապ հաստատեցինք նաև աշխատակիցներից մեկի հետ, ով նշեց, որ շատ դժգոհ է ներկայիս կառավարությունից, քանի որ ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բայց դա էլ են ուշացնում, սակայն հույս հայտնեց, որ կստանան խոստացված 2 ամսվա աշխատավարձը:
Նշենք, որ հունիսի 10-ի տվյալներով՝ Հայաստանի 15 ջրօգտագործողների միություն մոտ 4 միլիարդ 87 միլիոն դրամի պարտք ունեն, որտեղ առանձնացված են Էլեկտրաէներգիան, աշխատավարձերը, շահագործման ծախսերն ու հարկային պարտավորությունները: Դրա հետ կապված ՋՕ-երում ամիսներ շարունակ աշխատավարձի խնդիր կա, հոսանքի անջատումներ եւ այլն:
Լուսանկարը` «Հայկական ժամանակ»-ի