«Յաբլոնեց»-ի գլխավոր մարզիչը` «Փյունիկ»-ից կրած պարտության մասին
SportՉեխական «Յաբլոնեց» ակումբի գլխավոր մարզիչ Պետր Ռադանի կարծիքով իր թիմը ձգտելու է առավել լավ արդյունքի հասնել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-ի դեմ երկրորդ խաղում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետը փաստել է, որ չի ցանկանում խոսել Երևան ժամանելու դժվարությունների մասին: «Առաջին կեսի մեկնարկում մեկ շատ ազատ տարածություններ տվեցինք մրցակցին, ինչից նրանք օգտվեցին: Երկրորդ կեսում մենք ավելի լավ էինք խաղում: Ամեն ինչ անելու ենք երկրորդ խաղում առավել լավ արդյունքի հասնելու համար»,-ասել է նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց չեխական «Յաբլոնեց»-ին և հաղթեց 2:1 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 1-ին: