Խոշոր ավտովթար Շիրակի մարզում
SocietyԱյսօր, հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ