Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը
SocietyShamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իրենց տուն գող է մտել, որից հետո նա դիմել է փախուստի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված տան հյուրասենյակի պատուհանը բացել են և մտել ներս։
Բնակարանատեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյանն այդ պահին իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո արձակված կրակոցների ձայները լսելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի։