ԱՆ նախարարի այցը Վանաձորի ԲԿ
SocietyԱյսօր Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը:
Շրջայցի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ժամանակակից անգիոգրաֆիկ սարքի գործակմանը՝ սրտի ստենտավորման պրոցեսին:
Նախարարը շփվել է նաև հիվանդների հետ, որոնք ողջունել են առողջապահական ոլորտում կատարվող բարեփոխումների առիթով, և շնորհակալություն հայտնել մարդակենտրոն քաղաքականության համար:
Այցը եզրափակվել է մարզային բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպումով: Հարցուպատասխանի արդյունքում` տնօրենները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները: