Իսպանիայի Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն
SportԵրևանում ընթացող Եվրո-2019-ի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն Պորտուգալիայի և Իսպանիայի ընտրանիները:
Իսպանիայի ընտրանին առավելության հասավ 2:0 հաշվով:
Իսպանիան, խաղի 34-րդ րոպեին, Տորեսի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ կեսում Իսպանիան ևս ակտիվ էր և օգտագործեց իր հնարավորությունը 51-րդ րոպեին: Դուբլի հեղինակ դարձավ նույն Տորեսը: Ի վերջո, Իսպանիան պահպանեց իր երկու գնդակի առավելությունը և դարձավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն: