Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan-ն ու դիզվառելիք տեղափոխող բեռնատարը. կան վիրավորներ
SocietyԱյսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan մակնիշի 35 GV 348 համարանիշի և դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ