Մոսկվայում կայացած ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ռեկորդային թվով մարդ
International newsՄոսկվայի քաղաքային դումայում ազատ եւ արդար ընտրությունների համար կայացած ակցիայի ժամանակ, որը Մոսկվայի կենտրոնում ցրել էր ոստիկանությունը հուլիսի 27-ին, բերման է ենթարկվել 1373 մարդ, հաղորդում է Մեդուզա-ն։
«Ագորա» իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը, որն աշխատում է փաստաբանների հետ զանգվածային ակցիաների ժամանակ 2011 թվականից սկսած, այդ թիվը համարում է ռեկորդային իր դիտարկումների ամբողջ ընթացքում։ Բերման ենթարկվածներից առնվազն 42-ն անչափահաս են։ «ՕՎԴ-ինֆո» նախագիծը տեղեկացրել է ծեծի ենթարկված 25 ոստիկանների մասին։ «ՕՎԴ-ինֆո»-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները տեղափոխվել են Մոսկվայի ոստիկանության թվով 70 տարբեր բաժիններ։ 152 մարդ գիշերել է ոստիկանությունում։ Հավանաբար նրանք այնտեղ կմնան մինչեւ երկուշաբթի։