Արտակարգ դեպք Լոռիում. այրվել է բենզինով լի գնացքը. Կրակը տեսանելի էր մի քանի կմ-ից. դեպքի վայրում է 9 մարտական հաշվարկ
Event of the dayԼոռու մարզում, այսօր հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Թումանյան կայարանում այրվել է բենզին տեղափոխող գնացքը, բենզինով բարձված 8 ցիստեռները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են Լոռու մարզային փրկարական վարչությունից 9 մարտական հաշվարկ: Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: