Yerevan, 18.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


5 ըմպելիք, որոնք արդյունավետորեն կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից

Lifestyle

Եթե որոշել եք ազատվել ավելորդ քաշից, ապա, թերևս, գիտեք, որ մարմնամարզությունն անհրաժեշտ է համատեղել առողջ, բալանսավորված ու սննդարար դիետայի հետ: Ինչևէ, կան որոշ տեսակի խմիչքներ, որոնք արագացնում են ճարպի քայքայումն ու նպաստում քաշի ավելի արագ կորստին: Ահա ամենաարդյունավետ աշխատող 5 խմիչքները, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից:

1․ Օրգանիզմը մաքրող, թունազերծող հյութեր

Օրգանիզմը թունազերծող հյութերն ամենավստահելի դաշնակիցն են ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանք հեշտությամբ կարելի է ստանալ ձեր խոհանոցում՝ կա՛մ ամբողջովին մրգերից և բանջարեղենից, կա՛մ դրանց խառնուրդից: Ցիտրուսային մրգերը հայտնի են իրենց թունազերծող ու օրգանիզմը մաքրող ազդեցությամբ, այնպես որ, ամիսներ շարունակ օրգանիզմում հավաքված թույներից մաքրվելու համար հյութ պատրաստելիս անպայման դրա մեջ ներառեք որևէ ցիտրուսային միրգ: Չափազանց օգտակար են նաև մանրաթելեր պարունակող արմատային սննդամթերքները, ինչպես, օրինակ, գազարը, գետնախնձորը: Մեծապես խորհուրդ է տրվում այս հյութերում օգտագործել նաև խնձոր, որը հարուստ է հակաօքսիդանտներով ու չափազանց առողջարար է մարսողական համակարգի համար:

Օրգանիզմը մաքրող, թունազերծող այս հյութերը կրկնակի օգտակար ազդեցություն ունեն. դրանք ոչ միայն օրգանիզմը կմաքրեն այն վտանգավոր նյութերից, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են աղիներում, այլև կնպաստեն ավելի արագ ու բնական ճանապարհով ազատվել ավելորդ քաշից:

2․ Բանջարեղենային հյութեր

Բանջարեղենային հյութերը կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից, հատկապես խաչածաղկավորները (կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի կաղամբ կամ գանգրակաղամբ): Թե՛ առանձին, թե՛ մրգերի հետ դրանք լավագույն զենքը կլինեն օրքանիզմում թույներից ազատվելու համար: Բանջարեղենային հյութերը նաև պայքարում են օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ ու պահպանում առողջությունը, բալանսավորում հորմոնային մակարդակը:

Խաչածաղկավոր բանջարեղենը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք կատարյալ են օրգանիզմոում ավելորդ ճարպի նվազեցման համար` պայքարելով օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ, համակարգելով արյան մեջ շաքարի պարունակությունը, պահպանելով հորմոնային մակարդակի հավասարակշռությունը, լավացնելով նյութափոխանակությունը, ինչպես նաև նպաստելով օրգանիզմի ընդհանուր մաքրմանը` դետոքսիկացիային:

3․ Կանաչ թեյ

Հարյուրավոր տարիներ շարունակ կանաչ թեյն օգտագործվել է իր բազմաթիվ առողջարար հատկությունների համար, որոնցից մեկն էլ ավելորդ կիլոգրամներից ազատվելն է: Եթե նույնիսկ կանոնավոր ֆիզիկական վարժություններ անել չեք սիրում, ապա օրական մեկ բաժակ կանաչ թեյը ձեր օրգանիզմին կփոխանցի բոլոր այն հակաօքսիդանտները, որոնց կարիքն ունեք: Այն նաև կօգնի ազատվել ավելորդ կալորիաներից` բարձրացնելով օրգանիզմի էներգիայի մակարդակը ու ճնշելով ախորժակը: Կանաչ թեյը հատկապես շատ են օգտագործում ճապոնացիները: Այն հայտնի է նաև հանգստացնող ազդեցությամբ, որը կօգնի պայքարել նաև սթրեսի դեմ:

4․ Մրգահյութեր. լոռամիրգ և տանձ

Մրգաահյութերը չափազանց համեղ են, հեշտ են պատրաստվում ու սննդարար են, հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով: Բացի դրանից՝ մրգերի հարյուրավորը տեսակներ կան, որ կարող եք ընտրել: Լոռամիրգն ու տանձը հարյուրավոր այլ այն մրգերից են, որոնք անչափ համեղ են, առողջարար ու մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում: Լոռամրգի ու տանձի հյութերը ոչ միայն կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից` լավացնելով նյութափոխանակությունը, այլև կբարձրացնեն օրգանիզմում էներգիայի մակարդակը` փոխանցելով անհրաժեշտ վիտամինների ու սպիտակուցների քանակը, որոնց կարիքն ունի օրգանիզմը: Միաժամանակ, հայտնի է այն փաստը, որ լոռամիրգը չափազանց կարևոր է միզապարկային տարբեր բորբոքումներից խուսափելու համար: Իսկ տանձը հարուստ է մագնեզիումով, պոտասիումով, ֆոսֆորով ու վիտամին C-ով ու կալցիումով: Այնպես որ, այս երկու մրգերի համադրությամբ հյութը կատարյալ կլինի ձեր առողջության համար՝ միաժամանակ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից:

5․ Սև սուրճ

Հայտնի է, որ չափավոր օգտագործման դեպքում սև սուրճը կարող է չափազանց առողջարար լինել: Այն ոչ միայն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ ու նվազեցնում որոշակի տեսակի քաղցկեղների ձեռքբերման հավանականությունը, այլև կրճատում են արյան շաքարի ու սրտային հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը: Միաժամանակ, կոֆեինը կատարյալ է նյութափոխանակության բարձրացման ու ավելորդ քաշից ազատվելու համար: Պետք է նշել, սակայն, որ եթե ցանկանում եք, որ սուրճն օգնի ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա պետք է խուսափեք այն կաթի ու շաքարի հետ օգտագործելուց:

Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality