Պայթյունի հետևանքով վնասվել է «Շշի Մելոյի» Range Rover-ը (ֆոտո)
Event of the dayՕգոստոսի 2-ին «Երեւան–Սեւան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։
Պայթյունի հետեւանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով:
Պայթյունի պատճառով խցանված է Երեւան-Սեւան ավտոմայրուղին, որի աջակողմյան երթեւեկությունը Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։
Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։
Ավելի վաղ ԱԻՆ–ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Իրավապահները պարզում են պայթյունի պատճառները։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: