Ստավրոպոլի երկրամասում խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ. ՀՀ դեսպանություն
International newsԸստ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Համաձայն ստացված տեղեկատվության, տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) եւ իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին եւ 2015թ․-ին):
Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։
Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար»,–նշված է գրառման մեջ։