ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարությունը
CultureՌուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ կապ հաստատելով Սոչիի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով նրանց ազատում են աշխատանքից:
Այս մասին տեղեկանում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջից:
Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։
Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որում ասված էր, որ օդանավակայանի ղեկավարությունըհայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչաշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին: