Էմանուել Մակրոնի կինը պլաստիկ վիրահատության է դիմել
International newsՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ 66-ամյա Բրիժիթ Մակրոնը, ով ամուսնուց 25 տարով մեծ է, երիտասարդացնող վիրահատության է ենթարկվել, որը տևել է 3 ժամ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ֆրանսիայի առաջին տիկնոջ վիրահատությունը կատարվել է Փարիզի մասնավոր Ամերիկյան կլինիկայում, հուլիսի 17-ին: Բրիժիթ Մակրոնի երիտասարդացնող վիրահատությունն անցել է ընդհանուր անզգայացմամբ:
Ժամեր անց 4 թիկնապահի և 3 մեքենայի ուղեկցությամբ Ֆրանսիայի առաջին տիկինը լքել է կլինիկան:
Զույգն ամուսնացած է արդեն 12 տարի: