Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ճիշտ կլինի, որ ՀՀ իշխանությունները կոնվենցիան հետ կանչեն». Հակոբ Հակոբյան

Politics

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային» միանալու պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, որից հետո 2017 թվականին այն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

Այսօր, սակայն, ՀՀ նոր իշխանություններն են սկսել ակտիվ ջանքեր գործադրել այն հաստատելու համար, ինչը ոչ միայն չի ընդունվում Հայաստանի լայն հասարակության կողմից, այլև շարունակում է թեժ քննարկումների ու բանավեճերի առարկա մնալ:

Կոնվենցիայի վավերացման շուրջ մտավախություններ կան ոչ միայն Հայաստանում,այլև Արցախում, քանի որ եթե վավերացվի ՀՀ-ում, ապա ուշ թե շուտ այն չոքելու է նաև նրանց կառավարության դռանը:

Հաշվի առնելով նաև, որ Արցախյան հիմնահարցը, որի շուրջ զարգացումները դեռևս գտնվում են անորոշ շրջափուլում, բանական է, որ հայկական երկրորդ հանրապետության վզին նմաօրինակ խնդիր փաթաթելը ոչ միայն ավելորդ հոգս է, այլև սպառնալիք, ինչին անտարբեր չեն նաև Արցախյան քաղաքական ուժերը:

Ու թեև նրանք դեռևս դրույթ առ դրույթ չեն ուսումնասիրել կոնվենցիան, սակայն ունեն մտահոգություններ, որոնց մասին սկել են բարձրաձայնել:

«Արցախի արդարություն կուսակցության» համանախագահ Հակոբ Հակոբյանը orer.am-ի հետ զրուցում նշեց, որ Արցախում դեռևս սպասում են ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը, բայց ինչ վերաբերում է հայկական ավանդական ընտանիքին, ապա Արցախում այդ հարցն ավելի սուր է դրված: Եվ դժվար թե որևէ մեկի մտքով անցնի տեղի տալ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում օտարածին նման նկրտումներին:

«Շատերի համար հասկանալի չէ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, երբ իրականում ցանկացած տեսակի բռնության դեմ պայքարելու համար օրենքով նախատեսված դրույթների պակաս չկա: Եվ, երբ խոսվում է ընտանիքում կանանց և երեխաների բռնությունից Արցախում զարմանքով են արձագանքում: Հայկական ավանդական ընտանիքում երբեք էլ գենդերային անհավասարություն չի եղել, բացի այդ, այն կարող է նաև վնաս հասցնել բոլորիս, ոչ միայն որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, այլև հայկական ավանդական ընտանիքի, մշակույթի հիմքերին:

Մեզ համար ընդունելի է կնոջ և մոր մի կերպար. և տղամարդու մեկ այլ կերպար, բայց նոր սահմանումների պարագայում կին է համարվում նաև այն անձնավորությունը, ով իրեն կին է զգում: Այսինքն՝ զարնվում ենք այն ընկալմանը, որ դրանից հետո հնարավոր կդառնա սեռափոխություն անել, տղամարդկանց դարձնել կին, ինչը ուղղակի սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ նույնիսկ շշուկով են խոսում նման երևույթների մասին»,- ասաց Հ. Հակոբյանը:

Կուսակցության առաջնորդը նշեց նաև, որ այն նաև կարող է հարվածել Արցախի պետականության հիմքերին: Եվ այսօր ոչ թե պետք է նման երևույթների մասին խոսել, այլ ամուր հայկական ընտանիք կառուցելու ավանդույթների, որպեսզի այդ ընտանիքում մեծացած զինվորն ավելի մարտունակ լինի:

«Հայ տղամարդիկ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինեն պաշտպանել իրենց ընտանիքները նաև մարտի դաշտից եկող վտանգներից: Եվ այս պայմաններում նման երևույթների ներմուծումն Արցախ ես շատ վտանգավոր միտում եմ համարում: Իմ կարծիքով հարկավոր է մեկ անգամ ևս վերանայել կոնվենցիան, հասկանալու համար, թե արդյո՞ք այն կարելի է վավերացնել, թե՞ ոչ:

Մեր կարծիքով ավելի ճիշտ կլինի, որ կոնվենցիան հետ կանչեն, քանի որ դեռ հարկավոր է հետազոտություններ իրականացնել, ոչ թե փակ աչքերով ինչ-որ բան ստորագրել: Նշեմ, որ նախկինում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանիքներում տեղի ունեցող հանցագործությունները կազմում են բոլոր տեսակի հանցագործությունների 18 տոկոսը, որը համարժեք է այլ երկրների ցուցանիշներին: Բացի այդ, հայ հասարակությունն իր առանձնահտկությամբ ավելի հզոր ազդեցություն կարող է ունենալ արատավոր երևույթները վերացնելու հարցում, քան որևէ կոնվենցիա, հատկապես, երբ այն որևէ աղերս չունի մեր ազգային ընկալումների հետ»,- ասաց Հ. Հակոբյանը:

 

Արմինե Գրիգորյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder