Լոնդոնից դիզայները բակտերիաներից ստեղծել է նոր կտոր
International newsԼոնդոնյան Սենթ Մարթինս հագուստի եւ տեքստիլի դպրոցի դիզայներ Սյուզաննա Լին ստեղծել է նոր կտոր բակտերիաներից։ Այն ստացել է «միկրոբային ցելյուլոզա» անվանումը եւ ունի չնչին գին, գրում է «Ակտուալնիե նովոստի» պորտալը։
Հեղինակը պատմել է այդպիսի կտոր ստեղծելու ձեւը․ անհրաժեշտ է խառնել շաքարավազ, կանաչ թեյ եւ բակտերիաներ, որոնք օգտագործվում են ըմպելիքների ֆերմենտավորման համար։ Այնուհետեւ ստանում է բակտերիալ կտորը։ Ցանկության դեպքում այդպիսի կտորը կարելի է ներկել բնական ներկանյութերով։ Դիզայները նշել է, որ կտորը կարիք չկա կարել, բավական է պարզապես միմյանց սեղմել կտորի երկու ծայրերը եւ կստացվի հուսալի միացում։ Սակայն այն, որ մարդը կրում է թեյի սնկի կտոր, ամենահաճելի փաստը չէ։ Այդուհանդերձ, անհասկանալի է, թե որքան ժամանակ կարող է գոյատեւել այդ կտորը։ Իրերը «սնուցելու» անհրաժեշտությունը եւս հայտի չէ։