Թբիլիսյան խճուղու վթարի վիրավորներից ևս մեկը մահացավ
SocietyՕգոստոսի 1-ին՝ ժամը 16։40-ին, հուլիսի 12-ի վթարի ժամանակ «Նիսան»-ի ուղևորուհին՝ 1982 թ. ծնված Լուսինե Մկրտիչյանը, ևս հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հուլիսի 12-ին՝ ժամը 00։05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Նույն օրը «Մերսեդես»-ի վարորդ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը և ուղևոր 20-ամյա Ժորա Արամյանը, գիտակցության չգալով, մահացել են:
Կատարվում է նախաքննություն: