ՃՏՊ Խանջյան փողոցում. կա տուժած
SocietyՕգոստոսի 6-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Ա.), «BMW» (վարորդ՝ Ա.Պ.) և «Honda CRV» (վարորդ՝ Ա.Ս.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ա.-ը (ծնված 2015թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Zafira» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները: