Գեղարքունիքի մարզում 52-ամյա վարորդը ВАЗ 2107-ով շրջվել է. կա վիրավոր
SocietyOգոստոսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 52-ամյա Հակոբ Մ-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 61 ՍՏ 339 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում շրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հակոբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։