Նիկոլ Փաշինյանը Համահայկական խաղերը հայտարարեց բացված (տեսանյութ)
SportՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում բացված հայտարարեց Համահայկական ամառային 7-րդ խաղերը։
Նախքան այդ ջահը բոցավառել էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, հրաձգության օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ, ամերիկահայ բարերար, Խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը։
Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է:
Խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երեւանում։