Դոլարի փոխարժեքը նվազել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 8-ին, կազմել է 476.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.85 դրամ (աճել է 0.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 579.09 դրամ (աճել է 0.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.30 (նվազել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 257.52 դրամ, ոսկի՝ 23,058.39 դրամ, պլատին՝ 13,029.24դրամ: