Ֆրանսիայում ամպրոպի պատճառով 15 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության
International newsՖրանսիայում ուժեղ ամպրոպների ու քամու պատճառով օգոստոսի 10-ին ավելի քան 15 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նույն պատկերը կրկնվել էր նաև օգոստոսի 9-ին, երբ առանց էլեկտրականության էր մնացել 30 հազար տուն: Հիմնականում խնդիրներ են գրանցվել Լոթարինգիայում, Բրետանում և Լիոնի հյուսիսում:
Ներկայում աշխատանքներ են տարվում էլեկտրականության վերականգնման ուղղությամբ: