Բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
SportՀայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Վրաստանում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մեր բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը, ով եզրափակիչում հաղթել է անգլիացի էթան Մուրին։
Պատվո հարթակին մեր չեմպիոնին պարգևատրել է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով Վրաստան է մեկնել քաջալերելու մեր բռնցքամարտիկներին։
Վրաստանում են նաև մեր տիտղոսակիր բռնցքամարտիկները, Հրաչիկ Ջավախյանը, Արտակ Մալումյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ովքեր նույնպես Վրաստան են մեկնել մեր մարզիկներին աջակցելու համար։