Հայտնի են ամենաշատ էկոհյուրանոցներ ունեցող երկրները
International newsԷկոհյուրանոցների թվով առաջատար են Իտալիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով OneTwoTrip-ին։
Ամենամեծ քանակությամբ էկոհյուրանոցներ ունեցող երկրների ցանկում ներառվել է նաեւ Ռուսաստանը, որտեղ այդպիսի հյուրանոցները հիմնականում Կրասնոդարի, Կալինինգրադի մարզում են եւ Մոսկվայի մերձակայքում։
Էկոհյուրանոցները ժամանակավոր կացարաններ են, որոնք իրականացնում են հատուկ միջոցառումներ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Որպես կանոն՝ այնտեղ խնայում են ջուրը, տեսակավորում են աղբը, օգտագործում են բնության համար անվտանգ մաքրման եւ լվացքի միջոցներ ու նախաճաշին առաջարկում են օրգանիկ մթերք։
Առցանց ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրներում ճանապարհորդները, որոնք պատասխանատվություն են զգում բնության հանդեպ, ավելի հեշտությամբ են գտնում հյուրանոցը։ Վերլուծության համար կիրառվել է հյուրանոցների ցանկը, որում ընդգրկվել են ամբողջ աշխարհում ավելի քան երկու միլիոն կեցության վայրեր։
Պարզվել է, որ էկոհյուրանոցների մեծամասնությունը գտնվում է Իտալիայում (ավելի քան 3.5 հազար), Գերմանիայում (շուրջ 2.5 հազար) եւ Ֆրանսիայում (ավելի քան 2 հազար)։ Այդ երկրներին հաջորդում են Ավստրիան ու Բրազիլիան։