Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել մետրոյում
International newsՀոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ Է կիրառել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին, որոնք խաղաղ և իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք Էին սկսել հանուն ժողովրդավարության և քաղաքի քաղաքական ինքնավարության:
Տեսագրություններից մեկում երևում Է, որ Հոնկոնգի մետրոյի կապույտ ուղեգծի «Թայ Կու» կայարանում հատուկ նշանակության ուժերը ռետինե գնդակներով բողոքի մասնակիցների վրա կրակում են մոտ տարածությունից:
Կան վկայություններ, որ առնվազն մի կին լուրջ վերքեր Է ստացել դեմքին, և բժիշկները վախենում են, որ նա կկորցնի աչքը: Իրադարձությունների վայրից BBC-ի թղթակից Սթիվեն Մաքդոնելը հաղորդում Է, որ սա առաջին դեպքն Է, երբ բողոքի մասնակիցներին ցրելու գործողությունները տեղափոխվել են մետրո:
Նաև առանձին տեսագրություններում երևում Է, որ ոստիկանությունը մահակներ Է կիրառում շարժասանդուղքով երթևեկող մարդկանց նկատմամբ: Նշենք, որ օգոստոսի 12-ին Հոնկոնգի միջազգային օդանավակայան բողոքի մասնակիցների ներհոսքի պատճառով այնտեղ չեղարկվել են բոլոր չվերթերը: