«Ռեալը» ֆինանսական միջոցներ է հայթայթել Նեյմարի տեղափոխության համար
SportՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, ցանկանում է ամեն գնով իրականացնել ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխությունը:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Ֆլորենտինո Պերեսը Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման նպատակով վարկ է ձևակերպել իսպանական բանկերից մեկում, քանի որ ակումբը չունի այնքան գումար, որքան պահանջում է ՊՍԺ-ն՝ 200 միլիոն եվրո:
Արքայական ակումբը հրաժարվում է Նեյմարի տեղափոխության գործարքում ներառել նաև Լուկա Մոդրիչին և Վինիսիուս Ժունիորին, որոնք հետաքրքրում են ՊՍԺ-ի ղեկավարությանը:
Նեյմարի տեղափոխության համար ՊՍԺ-ի հետ բանակցում է նաև բրազիլացու նախկին ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան»: